Pages

Total Pageviews

Friday, March 30, 2012

ասենք թե խոկու..

Ձմեռ է: Գիշեր:
Մոխրագույն սառույցից սառնություն է փչում:
Մինչ ես ծաղրում եմ անտաղանդ հիմարին
Ով սահում է ու անընդհատ ընկանում
Արևը ու ձմեռը դաշինք են կնքում, որ առավոտը սառույցին թաաաանկ ծախեն...
     
Ձմեռ է: Առավոտ:
Կկոցում եմ աչքերս շքեղությամբ փայլող
արդեն ջերմացնող սառույցից: ՈՒզում եմ դիպչել
Ճայթող ճթխությամբ ճչացող իմ կուուււռք սառույցը
բայց ես չմուշկներ չունեմ. գուցե առայժմ,
բայց ես հիմար չեմ գիշեր է գալու, բայց հետո առավոտ...

Sunday, March 25, 2012

Ազգայնամիտված փոստեր

Դիցուկ դիտարկում ենք միջին վիճակագրական հայկական օջախ: Եվ փորձում ենք ըստ արտաքին և ներքին գործոնների պարզել խաղաղության աստիճանը տանը: Եվ այսպես առաջին գործոն ` պատին հենված գերանդի. Առաջին հայացքից այն խոտ հնձելու համար է, սակայն այն ազդարարում է տանը տղամարդու ներկայության մասին` չկա գերանդի չկա տղամարդ: Արտաքին գործոնների ցանկը համալրում է երդիկից դուրս եկող ծուխը, այն պետք է լինի բաց մոխրագույն գույնի և դուրս գա հավասարաչափ, սա խոսում է այն մասին, որ հարսը ժամանակին արթնացել է և բարեհաջող վառել է թոնիրը: Շեմքին դրած ոտնամաները նույն ինքը այդ շրջանում լայն տարածված և նորաձև տրեխները, ունեին նախանձելի համառությամբ ցեխոտվելու սովորություն և այդ է պատճառը, որ...

Thursday, March 15, 2012

մեղքերից

 Բայց մեղքերը սկզբում մտքեր էին,որ սնվեցին ուրիշների չարությունից ու քո թուլությունից, ուրիշների առավելությունից ու քո նախանձից, ուրիշների նախանձից ու քո անկամությունից:
 Իսկ մտքերը հենց սկզբից էլ մեղքեր էին, որովհետև քո գրգռված ուղեղը ու նրա համար նեղ գանգատուփը թաքցրել էին նրանց բոլոր սերերից, որոնք որ կային:
 Ինձ օտար չի մենակությունը ու ես սիրում եմ էն ամենը, ինչ մնում է մենակության ընթացքում և այն ամենը ինչ որ է, ստեղծում են ապակյա նարդվաններ երկինք բարձրացողներիս համար, որովհետև մեզանից և ոչ մեկ չի սովորի թռչել:
 Բայց մեղքերը, որ մտքեր են խարխլում են դրանք, ու հավաքելով էն ինչ մնացել է մեզնից ու էն ինչ երբևէ արել ենք մենք սպիտակ, մենակության ընթացքում բզկտում ենք մանր թելերի պարան հյուսելով երկինք մագլցողներիս համար. բայց պարանի համար կառչելու տեղ էր պետք: