Pages

Total Pageviews

Tuesday, January 28, 2014

Կարծրացել ես որ ինչ... գլուխը կախ, ձեռքերը մաքուր, գլուխը կախ ձեռքերը մաքուր, գլուխը կախ ձեռքերը մաքուր: Նորերի հետ հները ու նույն բառերը... հավատացածը ու սովորածը... կցկտուր ու մի կը-ցկը-վիները...  է թող որ...սեփական ճշտության սեփական անկյունում սեփական կարկատածի ազնվության մասին  

Thursday, October 17, 2013

Ասք որդին ուղեղի

Տուկ տուկ.. թխկ թխկ.. դմթ-դմփ..հա ամեն մեկիդ գանգատւփը տարբեր ձայն ա հանում, բայց մեկա ներսում ոչմեկ չկա, բացող էլ չկա, ուղե՞ղ , էտ ի՞նչ ա.... ուղեղը հույժ կարևոր գործով զբաղված է խժռվելով: Մեծ ճաշկերույթ մեծ գլուխների փոքր գանգատուփների ներսում: Ֆրականերով, երեկոյան զգեստներով, ճոռոմաճոխ պճնանքներով զուգված ոտավոր որդերը ամեն օր հատուկ ժամերին, համենում են երեկույթի, դրանք ձեր նման չեն ուշանալ չունեն: Իրենց պայծառափայլություն Տեր և տիկին որդերը մաքուր ոտիկները խցկում են ուղեղիդ մոխրագույնի մեջ  ու սկսվում է համընդհանուր լափոցին: Կերեք, կերեք, բոլորին էլ կհերիքի.. սա կոմպլիմենտ արեցի Ձեզ, զգացի՞ք.. չէ՞, ափսոս... բայց դուք դրանց միայն ուղեղ հրամցնելով չի, որ պատվել եք, տիտղոսներ ու անուններ եք շնորհել... դիմավորեք Տեր և Տիկին   կլաուստրաֆոբիա, ագորաֆոբիա, Ապիֆոբիա Ակուստիկոֆոբիա Միզոֆոբիա Դիսմորֆոֆոբիա Վերմինոֆոբիա, Աէրոֆոբիա, Հեկսակոսիոյհեկսեկոնտահեկսաֆոբիա  - վախ 666 թվից.. և այլոք..

Բայց դու հո գիտես, որ սա կռիվ ա կամ դու կխեղդես դրանց գանգատուփիդ ջրերում կամ էլ դրանք քեզ կուտեն մինչև վերջ.. դու լավ էլ գիտես, որ պետք ա պայքարես: 5 տարեկանում էլ գիտեիր, բայց էտ չէր խանգարում քեզ նախընտրել թաց անկողինը քան էս երկու քայլը մինչև գարշոկը  ու հետ: Նրանք ամենուր են, մահճակալիդ տակ, աստիճաններիդ տակ, դռան հետևում, գարշոկի մեջ ու վրա ու կողքերը ու տակը
Վայ ամաչեց..իզուր դու հպարտանալու տեղ ունեսու գիտես ինչի՞ ..գիտե՞ս, որովհետև քո առաջին ու քո միակ ու քո վեջին հաղթանակը եղել է հենց էտ 5 տարեկանում, երբ դու հաղթահարեցիր, վերջը էտ երկու մետրը ու շուտ մտար` հետ վերմակի տակը ու երջանիկ էիր, որ քեզ.. ճամփին չկերան ծափահարություններ հերոսինդե դե.. չեմ տեսնում ձեր ձեռքերը.. բա իհարկե չեմ տեսնում դրանք քրտնած ափերով գրկել են հենց քեզզսպելու դողըիսկ դուք գիտեք, դողը ինչից ա.. գլխի չնկա՞ք.. հա բայց օրենքով դուք պետքա խելոք լինեիք..հա ճիշտա  ՕՐԵՆՔՈՎ.. դե մի խոսքով , վերևում փարթի անող պատվարժան որդերի հասարակությունը ցկցկում ա ու դրանից գլուխը ցնցվում ա, ու մարմինը ցկցկում ա ..էէէէ՝ ցնցվում ա .. այո ամեն ինչ ավելի պարզ է քան դու կարող ես մտածել.. կարող ես մտածել 

Thursday, August 22, 2013

Հումանիզմը ֆոբիաների ձեռը մեռել ա..

Մարդիկ վախենում են փող չունենալուց, ու փող ունենալուց, վախենում են, որ  հիմար կթվան, վախենում են դժբախտ լինել ու հետևաբար վախենում են երջանիկ լինելուց, մահից ու կյանքը ապրելուց, ու բոլոր ժամանակների ամենասարսափելի վախը` մարդը վախենում է  իր նմանից, Homo homini lupus , ու էտ պատճառով ամեն տեղ սահմաններ են, փշալարեր պարիսպներ պատեր, ներսից մեխած դռներ , իսկ մեխած դռների հետևում` պարադոքս-աթոռին նստած, հրացանը գրկած մարդիկ մեկա վախենում են արդեն` մենակությունից, սեփական մտքերից ու երևակայությունից, սեփական եսից, հայելու արտացոլանքից, հարևանների ձայներից ու իր իսկ ստվերից:
Ու էս ամենը պարարտ հող է հանդիսանում  միջազգային, միջքաղաքային, միջպոդեզդային միջբնակարանային հանիբալիզմի աճը խթանող գործիքների առաջացման համար:
Հումանիզմ էլ չկա, այն մեռել է, ու էս գարշահոտն էլ դրա լեշից է գալիս ոչ թե մեր քաղաքից: Գրանցեք` մի հատ մեծ շքեղ ծաղկեպսակ, շատ մեծ , լայն սև ժապավեն, ոսկե տառեր և ուղերձը` հումանիզմի վաղաժամ մահվան կապակցությամբ իրեն սպանող ու իր սիրելի մարդկութունից.. այո .. այսպես առանց ավելորդ պաթոսի..,որտեղ պաթոս այնտեղ կործանում:
Փորձեք տեսնել թե որտեղ է թաղված ձեր վախերի գլուխը, ու ամեն ինչ կլուծվի.. դե լուծվել շատ վեհ է ասված,համենայն դեպս պարզ կդառնա շատ բան:
20րդ դարի սկիզբ… ախոռի ծծմբային աթարահոտը ղդիկ էր տալիս նույն այդ ճակատագրական ախոռի ճեղքերից ներս թափանցած արևի հետաքրքրասեր շողերի քիմքը: Երեխայի նորափթիթ վավաշոտ հայացքը ու հանրահայտ ձիու մերկությունը բախվեցին իրար:  Օդում` լարված երակաների պես, քարացած լռությունը, աննամուսաբար խախտում էր միայն, ճանճերի երթևեկության բզզոցը… Լավ, տեղ չի հասնում ավելի պարզ, ավելի մարսած ասեմ…

Ֆրեյդի ձեռը ընկած հնգամյա Հանսը, ով ձիերից ֆոբիա ուներ, ով ուզում էր, որ մայրը իր նորածին  քրոջը խեղդեր, և ում ոչ մի կերպ հանգիստ չէր տալիս հոր սեռական օրգանի չափսերը և իր ֆանտազիաները, իր ֆոբիաներով հանդերձ բավականին երջանիկ երեխա էր, բայց Ֆրեյդը, որ մեր մեջ ասած վերջին հումանիստներից էր , քրքրեց ու պարզեց էտ գերմանացի լակոտի վախերի պատճառը: Պարզվում է նրա հոգեբանությունը խախտվել էր քանի որ ախոռում տեսել էր Ձիուն իր ողջ հարստությամբ ամբողջովին մերկ առանց ներքնաշորի.. Ասածս ինչ է` գտեք էտ որդերին, պարզեք ձեր վախերի պատճառները, ահագին կխնդաք որ իմանաք համ էլ դուք հո օրենքով խելոք եք դե գոնե օրենքով. հա ու հանուն բոլոր աստվածների էտ ձիերին մի հատ վարտիք հագցրեք…

Sunday, August 4, 2013

Լարախաղաց Կիմ-Մերիանը

-Ուզում եմ ատես ինձ ու լինես ուրիշինը, որ ես քեզ երազեմ...
 -Ուզում եմ կորցնեմ հիշողությունս.. նրա համար, որ չունենամ և ոչ մի երջանիկ հիշողություն, որում չկաս դու..
 -Ուզում եմ կուրանամ ու դառնամ տկարամիտ, որ չնախանձեմ աչքերիս ու երևակայությանս, որոնք ամեն անգամ մերկացնում են քեզ, երբ դու կաս, իսկ դու միշտ կաս..
 - Հիմա էլ տկարամիտ ես, էնքան որ չես հասկանում ամեն անգամ քո խաղերը գնալով վտանգավոր են դառնում, դրանք մեզ գետին են տապալելու ...
 -Ուզում եմ, որ լռես ու լռության մեջ քո դատարկություն լինի, էնպիսին ինչպիսին հոգումդ է արդեն վաղուց...
Վերջին ջարդվող բաժակը շրխկալով խփվեց պատին ու փշրվեց, մեկը ընկավ գետնին, կռվի ձայներ, լաց, երկաթյա թեյնիկը զրնգալով ընկավ ու փականը գլորվեց ողջ սենյակով մեկ էլիպս գծելով: Ամենօրյա այս տարօրիանակ վեճերը որոնք բռնկվում էին նույնքան տարօրիանակ անկեղծություններից, բարակ պատերի պատճառով լսելի ու ատելի էին դարձել արդեն գրեթե բոլոր հարևաններին: Բայց նրանցից և ոչ մեկ միտք չուներ խառնվեր կողքի բնակարանում տեղի ունեցող կռվին:
 Անձի երկվությամբ տառապող լարախաղաց Կիմ-Մերիանին ծանոթ էին բոլորը: Երբ նա դեռ չէր ծնվել, ծնողները որոշեցին անկախ սեռից անվանել երեխային այսպես ` Կիմ-Մերիան, որ ամեն դեպքում սխալված չլինեն: Ասում են թե անունը մեծ նշանակություն ունի մարդու կյանքում ահա և նրա կյանքում էլ ունեցավ իր մեծ նշանակությունը: Մյուս կողմից իհարկե հիվանդությունը ուներ իր դրական կողմերը` հարազատներ և ընկերներ չունենալով հանդերձ նա իրեն երբեք մենակ չէր զգում: Իրեն մենակ չէր զգում, ոչմեկին երբեք չէր կարոտում ու ուժեղ էր,այնպես ինչպես միայն կարող են լինել միայնակ մարդիկ:
Սենյակը, որտեղ ինքը ապրում էր ներսից պատված էր հայելիներով: Տեղ-տեղ ջարդված, տեղ-տեղ ճաքած ու կեխտոտ կեխտոտ, կեխտոտ ինչպես ներսդ, ուր վաղուց չես նայել, ու ուր վաղուց անգամ չեն թքել: Երբ գիշերը վրա էր հասնում, նա սկսում էր ջարդել հայելիները, քանի որ նայում էր մթի մեջ իրեն ու չէր տեսնում, նայում էր ու չէր գտնում: Դու երբևէ փորձել ես հուսով, անկեղծությամբ նայել քեզ ու չճանաչել կամ տեսնել մեկ ուրիշին, իսկ խեղճ Կիմ-Մերիանը ամենօր դա տեսնում էր ու նեղվածությունից ու մսի մեջ խրված հայելու կտորներից լաց էր լինում` բարձր-բարձր, բայց սեփական լացի ձայնը չէր կարողանում լսել, որ հանդարտվեր, սեփական արցունքների այրոցը չէր զգում դեմքին, որ հանդարտվեր, ու ատում էր ինքն իրեն, որ չգիտի լացել:
 -Ավելի լավ է խեղդվես չէ, քան մի կաթիլ արցունք թողնես, դե ուրեմն խեղդվի. խեղդվի,- գոռում էր նա ինքն իրեն ու քնում այնքան հանգիստ որքան իրար գրկած ու տաքությամբ ծածկված սիրահար զույգը: Այո նա իրեն սիրում էր ինչպես ոչ ոքի:
Մութ տգիտության աչքերը սիրում են նայել հաջողակ ու վստահ պարող լարախաղացներին, բայց հայտնի փաստ է՝ առավել շատ սիրում են նայել նրանց անկումները...Ու հերթական անգամ երբ ծափահարող մանր ամբոխը, մնալով հեռու ներքևում, գետնին կպած, հիացական հայացքներով ու գոչյուններով ուղեկցում էր Կիմ -Մերիանի խաղը , նա արեց իր հերթական ՝ բայց վերջինը դարձած թռիչքը: Թռիչք ու կախվեց երկնքում, ձգողության ուժը մի պահ թողեց որ վերջինս կողմնորոշվի ինչ է ուզւոմ ինքը՝ վեր բարձրանալ վերջապես,  թե նետվել ցած դեպի ծափահարությունները: Կարծեմ իրենից մեկը վերև գնաց մյուսը ներքև ձգվեց , հավասարակշռությունը կորցրեց, ընկավ:
Նրանք ովքեր երբեք չեն զրուցում իրենք իրենց հետ կարող են անգամ չկասկածել, որ գուցե դառնային հանճար ու կամ արդեն այդպիսին ծնվել են, դե սովորական բան է, տարեկան կտրվածքով ծնվող հանճարների ու խեղկատակների, սրիկաների թիվը միմյանց հավասարակշռում է ուղղակի վերջիններիս համար լինել այնպիսին ինչպիսին նրանք կան  դժվարություն չի հանդիսանում: Սրիկա ես սրիկա ես ինչ կա որ, ոչ  մի խնդիր: Իսկ ահա առաջինների համար հարկավոր են հատուկ պայմաններ՝ գարշելի կյանք , ծաղրող թշնամիներ, ողբերգական իրավիճակի հավաստիության համար սպանություն, մահ, խոլեռա, էժան սեր մի խոսքով էն ամենը ինչը հատուկ էր այն դասին, որը մենք անփութորեն անվանեցինք սրիկաներ,  տարբերություննը միայն՝ այս ամենին գումարած  անհեթեթ տեսիլքներն ու նշաններն են, որոնք իրենք կորակեն որպես զՁայնն ի վերուստ:

Tuesday, March 12, 2013

Ի Մ...

Իմ ամոթանքը, իմ պարտությունը, իմ խավարը, իմ թշվառությունը, իմ վախը, իմ թուլամորթությունը, իմ անկամությունը, իմ տանուլ տված պատերազմը, իմ ողորմելիությունը, իմ սկսկոցը, իմ թուլությունը, իմ հուսահատությունը, իմ մաղձը, իմ նախանձը, իմ կորուստները, իմ ցանկասիրությունը, իմ սուտը, իմ կեղծիքը, իմ էժանությունը, իմ պարտությունը, իմ անկումը, իմ սողալը, իմ խաբած սերերը, իմ խաղացած դերերը, իմ վրայի կեխտը, իմ ներսի աղբը, իմ գլխի չարդարացված քաոսը, իմ համակերպված հեզությունը, իմ թաքցրած լույսը, իմ անիրականությունը ու իմ իրականությունը, իմ մթությունը, իմ մեղկությունը, իմ ստորաքարշ պնակալեզությունը, իմ դավաճանությունը, իմ փախուստը, իմ ծնկի իջնելը,իմ կասկածը, իմ անհաստատակամությունը, իմ սահմանները ՋՆՋԻՐ...ՄԱՔՐԻՐ...