Pages

Total Pageviews

Thursday, June 21, 2012

Մաս չորորդ: Ինքնաճանաչում:

  • երբ չես ճանաչել
Երբ չես ճանաչել քեզ դու երկրորդ սորտի անտաղանդ դերասանի նման քո իսկ կյանքում տանում ես հենց քո իսկ դերը, անելով էն ինչ իրականում դու չէիր անի եթե չխաղաիր, ու անկեղծ ասած քեզնից  գարշելի դերասան է դուրս գալիս:
Իսկ նրանք ովքեր օժտված են երևակայությամբ, և ընդհանրապես որոշում են, ու իրավունք են վերապահում իրենց պլանավորել իրենց կյանքը, սցենար գրել հարաբերությունների ու իրենց դերի համար, և ինչպես էժանագին ու սպառված թատրոններում, որտեղ ռեժիսյոռը և սցենարիստ է և դերասան և մտքի հեղինակ և պահարանապետ, ստացվում է սուտ ներկայացում ու ես չեմ հավատում... Ես չեմ հա-վա-տում:
  • երբ դժբախտ ես ու դա քեզ դուր է գալիս
Մարդկանց դուր գալիս լինել դժբախտ, դա կարծես բերում է նրանց ամեն ինչի կենտրոն, դժբախտ մարդը ֆիքսված է միայն և միայն իր վրա և սիրում է ու ծարավ է ուրիշների թեկուզ խղճացող հայացքներին: Մարդիկ սիրում են իրենք իրենց խղճալ: Ու սիրում են պատմել ու խոսել իրենց դժբախտության մասին: Մարդիկ այնքան նման են ու թերևս այս իմ համոզմունքն է ինձ հանդգնություն տալիս այսպես գրել  վերագրելով խեսքերս ԲՈԼՈՐԻՆ: բոլորից մեկը լինելու մեջ վատ բան չկա, միևնույնն է մարդիկ իրար այնքան նման են ու իրար նման միշտ մտածում են, որ իրենք տարբեր են: Ես էլ եմ այդպես մտածում:
  • երբ համակերպված ես: Միշտ համակերպված ես :
Люди живучие твари և  սա միայն այն պատճառով , որ ցանկացած բանի կարող են դիմանալ ու համակերպվել, ցանկացած բանի կարող են ընտելանալ՝ և երջանկության և նվաստացման և մահվան և սիրուն և մարդակերությանը ( բառիս ուղիղ իմաստով) :
 Աշխարհը երկու հավասար մասի ՝լավի ու վատի բաժանելը դա ամենածիծաղելի իմաստությունն է, բայց միևնույնն է ես հուսով եմ, որ մի օր կհասկանամ համակերպվելը լավ է թե վատ:
  • երբ դադարում ես զարմանալ
Երբ փոքր էի ՛՛օժառ՛՛ բառը, որը սովորական բառ է կրկնում էի այնքան անգամ մինչև ականջիս անսովոր կթվա, 1425-րդ անգամից հետո այն հնչում էր բավականին անիմաստ,  անսովոր ու զարմանալի:  Հիմա ես պատրաստվում եմ դա նորից անել, փորձել թեկուզ արհեստականորեն, բայց զարմանալ ամենինչի վրա, դա իրականում այքան կարևոր է, դա օբյեկտիվ հայացք է իրերին: Զարմանքը դա, իրերի մեջ հրաշքի տարրը տեսնելու ունակությունն է:
  • երբ դադարում ես սիրել
Արթնանում ես , կամ երևի քնում ես, կամ երևի արթնանում...



Wednesday, June 20, 2012

Մաս երրորդ: Բառեր:

Բառերին հավատալ պետք չի, նրանց սիրել է պետք:  Չնայած էտ խեղճ բառերը միշտ վատամարդ են դուրս գալիս:
Ես անտարբեր եմ բառերին , բայց բառերը դառնում են կարևոր բառեր, կարևոր բառերը դառնում են միակ բառեր, դառնում են խոստում բառեր, դառնում են երդում բառեր, դառնում են գաղտնիք բառեր, դառնում են աղոթք բառեր, տեսեք ինչ լավն են իրանք: Իսկ գիտեք թե մենք ինչքան վատն ենք, այնքան որ աղոթքի պես անկեղծ, երդումի պես ամուր, գաղտնիքի պես ինտիմ ու կարևորի պես միակ բառերը սկսում ենք կրկնել հետո նորից ասել հետո չշշնջալ այլ գոռալ հետո ոչ թե իրան այլ ամենքին  : Բառերը նեղանում են մեզանից, հիշեք ինչքան բառեր են երջանկացրել մեզ իսկ հետո դարձել են սովորական , ինչքաններն են հնչել ու հետո ուղղակի մոռացվել, իսկ որքաններն են ասվել ու հետո փոխվել , օգտագործվել, ծեծվել ու դեն շպրտվել,  որքաններն են խաբվել ու դավաճանվել մինչդեռ նրանք կրում էին իրենց մեջ  հոգիներ: 
    Բառերը շրջում են,նրանք մեզ չեն թողնի, նրանք ամենուր են, որովհետև  կորցրել են հոգիները ու թափառում են անզգացմունք ու անկիրք , անտարբեր ու անսեր ուրվակաների նման:  

Tuesday, June 19, 2012

Մաս երկրորդ : Վաղը:

     Չորս տարեկան Մարիամիկը փորձում է բռնել, մոմի դողացող լույսի հետևանքով առաջացած իր իսկ ստվերը, նա երբեք էլ չի բռնի, բայց նա դեռ չգիտի դրա մասին ու հիմա հոգնած քնում է, խոստանալով ինքն իրեն, որ կբռնի ստվերը վաղը:
Իսկ մինչ այդ , նույն այդ հոսանքազրկված շենքի բակում անհայտ ցեղից ծնված անանուն շունը վազում է իր իսկ պոչի հետևից ու արդեն պտտվում է քսանութերորդ պտույտը, բայց աղբանոցային դժվար կյանքից ձանձրացած, երկարաոտ կատուն շեղում է նրան, ու նա նետվում է կատվի հետևից, խոստանալով ինքն իրեն, որ կբռնի իր պոչը վաղը, չկռահելով, որ իր պոչը չափազանց կարճ է, և վազելով հասնում է կողքի բակ, որտեղ կարմիր վարդեր են ծաղկում ու ես ժպտերես նայում եմ նրանց, նկատելով իմ հայացքը նրանք չեն բացվում թանկացնելով իրենց և պատճառաբանելով , թե հիմա երեկո է ու արև չկա, ինչպիսի հիմարություն, ինձ համար կարելի էր անել բացառություն և բացվել առանց արևի, ես ընդհանրապես անտարբեր եմ ծաղիկներին , իսկ իրանց սիրեցի: Որոշում եմ գալ վաղը, ու մտքովս էլ չի անցնում, որ վաղը ես նրանց կմոռանամ:
    Բայց սիրահարներ Արամը ու Անահիտը չեն ցանկանում դեռ տուն գնալ, այլ սիրահարների այգու փոքրիկ լճակի մեջ փորձում են շոյել մեկը մյուսի պատկերը , բայց ջրին դիպչելուն պես պատկերները անհետանում են: Նրանք երբեք էլ չեն կարողանա շոյել իրենց արտացոլանքները ու չնայած նրանք դա լավ գիտեն որոշում են գալ վաղը ու նորից փորձել:
    Մենք բոլորս էլ սպասում էինք վաղվան, միշտ ենք սպասում վաղվան դնելով դրա մեջ այն ամենը ինչ չունենք այսօր:
   Իսկ այդ վաղը հմտորեն փախչում է մեզանից, ամեն անգամ փոխվելով այսօրվա: 

Monday, June 18, 2012

Մաս առաջին, դուբլ 2

       Ես էս ժամերին համարյա թե երբեք չեմ գրում , մտածում եմ, որ վաղ առավոտյան պետք է գրել դրա համար ինձ մոտ ամեն ինչ մտածված է ու կոկիկ, ու ես հազվադեպ եմ գրում առաջին դեմքով, ու դերանուններն էլ մեծատառով երբեք չեմ գրում. քավ լիցի:
   էս մի քանի օրը  կփորձեմ, սենց բաներ անել բլոգումս դավաճանելով իմ ամենակարևոր բլոկնոտին, որտեղ ես գրում եմ տարին մեկ կամ ավելի ուշ-ուշ: Մի օր ես կարդացի այն ուրիշի համար ու ահավոր էր, երբեք այլևս չեմ անի դա, իսկ էտ ուրիշն էլ հո հենց ընենց մարդ չեր: Մարդիկ մի գրեք ձեր հոգին ու առավել ևս մի տվեք , որ այն կարդան: Դրա համար ես ունեմ միայն ինձ հասկանալի կոդերը, որը ժամանակի ընթացքում մոռանում եմ, ու հիմար բան է ստացվում: Ես անտարբեր եմ հիշողությունների նկատմամբ և դա համարում եմ առավելություն, ես հաճախ եմ հիշում դեպքեր, բայց չեմ կարողանում վերհիշելիս զգալ գոնե ինչ-որ նմանատիպ զգացում ինչպիսին այդ դեպքի ժամանակ: Չեմ տխրում տխուր բաները հիշելիս ու ոչ էլ հուզվում եմ երջանիկ պահերը հիշելիս: Ու ես հազվադեպ եմ լինում անկեղծ, չնայած մյուս կողմից ես չեմ կարող հիշել գեթ մեկ դեպք երբ ես ստել եմ , անկեղծ լինելու տեղը ստել:
           Լավ մի քիչ կխոսենք այսօր, ուղղակի թե ինչպիսին եմ ես ու մի քիչ էլ հշողություններից և եթե հավես լինի մի քիչ էլ ձևերից , ու հետո կիջնեմ ու կփորձեմ մի քիչ զբոսնել հիմա դա ինձ օգտակար է ասում են, չնայած, որ քայլելը ավելի է դժվարացել :
 Ես անընդհատ հիշում եմ պարկետի հոտը.  հարազատ է: Ծամոնի նման ձգվող օրերը ու մենակությունը. սա էլ է շատ հարազատ: Սովորական: Մարդիկ մի օր միևնույնն է փախնում են դեպի իրենց սովորականը, դեպի այնտեղ ուր էմոցիաները հավասար են 0-ի : Անվանենք սա ելման կետ ... մտքերս գուցե կիսատ թվան, բայց դրանք այդպես էլ կան ավելի լավ է պատկերացնենք ահա այսպիսի դեպք՝. սուբյեկտը ունի այսինչ գումարը, և կարող է գնել այսինչ քանակությամբ այնինչ-ներից, որոնք թերևս նենց ոչինչ կբավարարեն իրեն, կամ էլ էտ եղած գումարը բռնի ու տա մենակ մի բանի, որը մեկ ֆունկցիա ունի, չնայած, որ իդելական է իր ամպլուայի մեջ: Եվ ուշադրություն հարց՝ որն է ճիշտ: Չգիտեմ, ու ասում եմ չէ, չեմ սիրում էս ժամերին գրել :
      Մինչ մյուս գրառումը, որը չի ուշանա : Եվ անվանենք այս շարքը պաֆսնի անվամբ՝ ՙ՛Ինքնաճանաչման ուլունքաշար՛՛
ինչու ուլունքաշար և ոչ թե օրինակ ՝ ուղի կամ սանդուղք, կամ լաբիրինթ, դե նախ այս բառը ինձ զավեշտալի է թվում և հետո , որովհետև դեռ ոչ մի մարդ չի հասել բացահայտման կամ երջանկության նախապես դրա ժամանման օրն իմանալով կամ պլանավորելով:

Friday, June 8, 2012

Օգտվելով առիթից ցանկանում եմ ողջունել...

Օգտվելով առիթից ցանկանում եմ ողջունել մարդկանց, ովքեր.....
 Մարդկանց, ովքեր զղջում են- որովհետև դա նշանակում է լինել պարպված:
...ովքեր ամաչում են - դա նշանակում է լինել ապակու մի կողմում:
...ովքեր չեն ամաչում- որովհետև գուցե նրանք վախենում են:
Մարդկանց, ովքեր էնքան շատ են վախենում սիրել՚՚....
մարդկանց, ովքեր փնտրում են ու մարդկանց ովքեր սպասում են, -որովհետև դա նշանակում է լինել միայնակ:
Մարդկանց, ովքեր սիրում են իրար, բայց միայնակ են սիրում , և մարդկանց, ովքեր չեն սիրում` բայց բոլորով- որովհետև դա նշանակում է չսովորել սիրվել:
Մարդկանց, ովքեր սովորում են բնությունը- որովհետև դա նշանակում է սիրել ամառը, անձրևոտ երեկոների համար:
Մարդկանց, ովքեր ուղղակի հավաքում են մանր կանաչ գնդիկներ փողոցից, և մարդկանց, ովքեր ունեն հետ գնալու ճանապարհ- բայց դա կոչվում է թուլություն:
Ցանկանում եմ ողջունել մարդկանց, ովքեր ատում են ու սարսափելի նախանձում, որովհետև դա կոչվում է անելանելիություն:
Մարդկանց, ովքեր չեն մոռանում, ովքեր էլի են ուզում կամ ուղղակի դեռ ուզում են-որովհետև նրանք չեն մոռացել երազել:
Մարդկանց, ովքեր երազելուց չարացել են ու չարանալուց, էլ չեն երազել ու մոռացել են :
..ովքեր որոշել են, ովքեր մտածում են, մարդկանց, ովքեր դատարկվել են դրա համար հիասթափվել են դրա համար լցվել են , դրա համար մտածել են ու հոգնել, դրա համար պարպվել են- որովհետև դա կոչվում է վազել ինքդ քո հետևից:
 Ցանկանում եմ ողջունել մարդկանց, ովքեր խեղդվում են նեղվածությունից, որ քորում է կոկորդը -որովյետև դա նշանակում է, որ նրանք ուղղակի չգիտեն..
Մարդկանց, ովքեր հավասարել են իրենց ու  իրենց աշխարհը-որովհետև դա կնշանակեր լինել երջանիկ:

Օգտվելով առիթից, ցանկանում եմ մաղթել այն ամենը ինչ կախված չէ իրենցից:

Saturday, June 2, 2012

...սեր



Սերը սկզբում լույսից  ծնված սիրով սնված ու սահմանված
Անսահաման ծով է ու լիճ
- Իսկ հետո  կանաչ քաշող ճահիճ
Ճերմակ իմ մաշկը ու իմ մահիճը
Կիրք ու տարփանք բայց դարձել են իմ դահիճը
Իմ պարտությունն ու իմ ճահիճը
             
Իսկ ինձ պետք է  սեր, պտույտ ու թռիչք
- Երկու պոռնիկ ու խմիչք
Ինձ պետք է որ երկինքը լինի արահետ
Ու ես թռչեմ ոչ թե զբոսնեմ
Ու ես թռչեմ առհավետ
Անուրջ պատրանք է
Անլուրջ խաբկանք է
               
- Իսկ ինձ համար երազանք է
Զբոսանքը ճախրանք է
Երկինքը արահետ
Ու  ես պետք է թռչեմ,
Որ ես ապրեմ առհավետ...