Pages

Total Pageviews

Thursday, February 2, 2012

գրի առնված երազների շարքից

Ուշքի եկա քիթս սղոցող գարշահոտից:Շուրջս խավար է,բայց ես երևում եմ,նայում եմ վերև էստեղ էլ բան չկա:Սև է:Հա հաստատ արկղի մեջ եմ, դրանք փակել են ինձ երևի,էստեղից պետքա դուրս գալ .ինձ դես ու դեն եմ նետում ..ոտքս  սողաց ինչ-որ լպրծուն բանի վրա,արյուն էր.հայտնվեցի գետնին,մեջքս եմ վնասել,ցավում ա:Շրջվեցի ու. կաղամբի նման ա,բայց էսքան մեծ չափսերի չի լինում հետո գույնն էլ էն չի կամ որտեղից ա էս գարշահոտը,
-էրեխեք ասեք չեմ պատժի,ասեք ով ա արել
Ճչում է սպիտակ խալաթով ձախ աչքը նյարդային կծկումների պատճառով անընդհատ թարթող դաստիարակը:

Քիթս փակեցի ձեռքով ,հոտը սողալով մարմնովս, կուլ տալով օծանելիքիս հոտը ծորաց ներսս..սա ուղեղի ա նման..երևի մարդու,անասունի ուղեղը սպիտակ ա,որ եփում ես հետո էլ կիլոգրամի գինը շուկայում քանի գնում թանկանում ա..չէ մարդու ուղեղ ա ձեռքս դանդաղ սահեցնում եմ ներս տաք է ու փափուկ ,խելագարություն է. որձկացի հետ քաշվեցի մատներիս արանքում, եղունգներիս տակ մնացին մի քանի գնդիկներ արյունոտ մսից..ելք չկա ներս եմ խցկվում

Կողքիս սունկա թե կատույա չեմ կարող հասկանալ սրան մոտիկ կլինեմ ինքը հո կիմանա ոնց դուրս գամ,ոնց ճանապարհը գտնեմ:
 ՍՈՒՆԿ ԿԱՄ ԿԱՏՈՒ-լ..լ..լսի ասում եմ մտ..մտածի որթեղա սկիզփը որթեղ,սթեղ փորձի մտի ես հետո կգամ թու գ գ ..գնա
Գլխարկը ,որը մերթընդմերթ աչկերին էր իջնում  ստիպում էին վերջինիս բարձրացնել գլուխը իսկ լեզվի կատաստրոֆիկ արատ ունենալու հետևանքով ստիպված էի գլուխս թեքել երբ խսում էր:Բոյը ծնկներիցս ա,ու տարակուսաց ճանապարհ ա փնտրում որ մեզ երկուսիս դուրս բերի,սոված եմ պետք ա սկզբից շոգեխաշել սրան հետո տապակել,սարսափեցի հանկարծ մտաբերելով ,որ սև պղպեղ չունենք,բայց դա ինձ չէր կանգնացնի եթե չլիներ սև պոչով հիմնավորված էն կասկածը ,որ սա ամենևին էլ սունկ չէ այլ կատու էԿարճ բշտիկապատ ձեռքերով ներս բրդեց ինձ,ինքն էլ վախկոտի պես էլի փախավ:Փուշնավթուլ ա թե ածելի լատինական տառերի տեսքով մաշկի տակից աճել են ու տարածվել ողջ մարմնով մեկ թողնելով միայն սև արյան բծերով դուրս պրծած աչքերը,ինքն էլ գոռում ա փակ բերանով`ցավից..էս թշվառը որսում էր այստեղ կարևոր գործով ժամանած թիթեռներին ,քչերն էին մնացել ով էլ մնացել էր հետզհետե կորցնում էին եթերային ու անիրական գույներով հյուսված թևթրի փայլը ,մի մասը բռնվում էին մյուս մասը էս մութ ու խոնավ խցում,ուր պատերը բորբոսնել էին ու հարկ էլ չէին համարել  կանաչ երանգ ստանան,հիվանդանում էին ու սատկում,մի մասի փայլն էլ ուղղակի խամրում էր հանգում` որսվելու նվաստացումից:Փախա:
ՍՈՒՆԿ ԿԱՄ ԿԱՏՈՒ-ախչիկ թու տարրական գիտելիքներ չունես ասի  ձախի դուռը մտի..ասի չէ ք..ք.քանի անգամ ասեցի.ձախը էն մյուս կողմնա
Չեմ պատասխանի ,որ հետը խոսեմ պոչ պետք է ունենամ:Երկուշաբթի սպիտակ յուբկաս եմ հագնելու տակից սև պոչը կերևա ..չեմ խոսա:
Իսկ էս մյուսի մարմնի վրա մենակ բաց բերաններ են,որոնցից մեկ ու մեջ ծիկրակում են գորտի լեզուները էլի թիթեռներ կուլ տալու համար ,կարմրեցի ինչա ծաղրում ա ,ինչ կա ծիծաղալու .. զգում եմ իննչպես են աչքերս մռմռում վրա հասնող, վիրավորանքի ու անկարողության փոշով ամենահասարակ ջրով բացած, արցունքներից:Բարձրակրունկներս գետնին եմ խփում , ընդհանրապես էտ ինձ հանգստացնում ա ,հիմա չօգնեց կրունկներս խրվեցին ..կողքովս սողացող իմ ընկեր գարշանքը բացատրեց որ ուղեղը փափուկ ա,մտածում եմ թող մի քիչ կաբլուկ հագնի ձգվի,տենց փափուկ չմնա: Փախա: Ինքս եմ ճանապարհը գտնելու էտ կեխտոտ պնակալեզ նոխկանքը ինքն էլ չգիտի ,որ ելք չկա էտ դռներում:Ով գիտի ինչպիսին ա նա եղել երբ առաջին անգամ հայտնվել ա էստեղ ու դեռ չէր սկսել փնտրել ելքը սրանց մոտ:
Մի կերպ եմ հավասարակշռությունս պահում : Կընկնեմ շատ բարձր ա ,բարձրությունից գլուխս պտտվում ա,զգում եմ մարմնիս վրա սողացող,   քամու տաք շնչառությունը :
Փշաքաղվում եմ ,առանց ինձ հաշիվ տալու, որ ամեն մի հաջորդ վարկյանին   ես սանտիմետր առ սանտիմետր հանձնվում եմ մարմինս ու ներսս գրոհած վառող կրակին  Սառսուռի ալիքը սկսում է հոսել ոտքերի մատներիցս դեպի վեր հետզհետե կլանելով ինձ ամբողջությամբ: Շուրթերս դողում են մատնելով կուլ գնացած գիտակցությունս, մշուշոտած աչքերիս մեջ փայլ է պայթում մերկացնելով ,իմ մեջ եղած ու ինձ անծանոթ երջանկությունը:
Միլիոնավոր  թիթեռներ: Էն թիթեռներից, հորիզոնը իրեն ձուլած,անսահման մանուշակագուււււււյն,կա-պոււււււյտ ,կանաչ,թարմ առավոտի հոտով ,մթնշաղի մեջ թաղված  անդունդի միջից բխող խելահեղ հոսանքով դուրս են շպրտվում վեր : Գտել եմ: Տրամաբանությամբ սիրտը հենց անդունդի հատակն ա,ուղեղի տակն ա չէ: Մնում ա նետվել,ներքևից խփող հոսանքը չի թողնի ջարդվեմ,մնաց նետվեմ…

                                                                                                  Արմինե Ճաղարյան
 

1 comment: