Pages

Total Pageviews

Saturday, February 11, 2012

3 ֆանտաստիկ միտք փող վաստակելու համար

   Անկախ մեր մասնագիտությունից վստահ եմ` անխտիր բոլորին ծանոթ է էնեգիայի պահապանման օրենքը. էներգիան ոչ մի տեղից չի առաջանում ու ոչ մի տեղ չի կորչում այլ մի ձևից փոխակերպվում է մեկ այլ ձևի: Այս օրենքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն տարածվում է մեզ հայտնի ու մեզ շրջապատող գրեթե ամեն ինչի վրա: Ինչ է էներգիան. այն ուժ է, ինչ է ուժը. այն փող է և հետևաբար էներգիայի պահպանման օրենքը տարածվում է նաև փողի վրա և մեզնից յուրաքանչյուրը պոտենցիալ փողատեր է: Սա իմ թիվ 1 ֆանտաստիկ միտքն է փող վաստակելու ճանապարհին... նու հա մի փոքր նման է էներգաիայի պահպանման օրենքին, բայց խոսքը դրա մասին չէ... Իսկ փողատիրության պարամետրերը բաժանվում են իրենց հերթին երեք խմբի`

Friday, February 10, 2012

Ձյուն կամ ձմեռ կամ չլսված մի հեքիաթ...

Մի քանի գիշերների ու ցերեկների մեջ խտացած ու կուտակված ձմեռը,մաաանր մանր  շաղ է տալիս իրեն, ու ով գիտի թե ինչ հետին մտքով: Իսկ ձյունը, որը դեռ տաք էր , հիմար խաղերից ու հեքիաթ ձևանալուց հոգնած սպասում էր թե երբ են իրեն հարցնելու, որ նա էլ պատմի բաներ որ մենք իսկապես չը-գի-տենք... բայց ոչ ոք չկամեցավ թեկուզ մի 10 րոպեով գժվի ու ձյան հետ խոսա..ու ձյունը էտ օրվանից ամեն ինչ սկսեց հիշել, բայց հիշում էր չարացած ու հիշում էր հեգնանքով...
Ու հիշում էր մինչև հալվելը իմ ու քո ու բոլորի քայլերը, ոտնահետքերը ու բոլոր դուրս պրծած խոսքերը և սառն էր դարձել ձյունը այդուհետ,հալվում էր, թրջում ու երես էր թեքում, գետնին էր գցում ու չէր ամաչում: Եվ էլի չհասկացան, չլսեցին , հիացան ու հեքիաթացրին : Իսկ նա գուցե ուզում էր մեզ պատմել մի իսկական հեքիաթ, բայց նա կոտրված երազի պես սառեց ու էլ երբեք չը-խո-սեց...այն ինչ ընդամենը գժվել էր պետք...խոսել էր պետք..այն ինչ հեքիաթը շուտ տեսնել էր պետք..

Thursday, February 2, 2012

գրի առնված երազների շարքից

Ուշքի եկա քիթս սղոցող գարշահոտից:Շուրջս խավար է,բայց ես երևում եմ,նայում եմ վերև էստեղ էլ բան չկա:Սև է:Հա հաստատ արկղի մեջ եմ, դրանք փակել են ինձ երևի,էստեղից պետքա դուրս գալ .ինձ դես ու դեն եմ նետում ..ոտքս  սողաց ինչ-որ լպրծուն բանի վրա,արյուն էր.հայտնվեցի գետնին,մեջքս եմ վնասել,ցավում ա:Շրջվեցի ու. կաղամբի նման ա,բայց էսքան մեծ չափսերի չի լինում հետո գույնն էլ էն չի կամ որտեղից ա էս գարշահոտը,
-էրեխեք ասեք չեմ պատժի,ասեք ով ա արել
Ճչում է սպիտակ խալաթով ձախ աչքը նյարդային կծկումների պատճառով անընդհատ թարթող դաստիարակը:

Քիթս փակեցի ձեռքով ,հոտը սողալով մարմնովս, կուլ տալով օծանելիքիս հոտը ծորաց ներսս..սա ուղեղի ա նման..երևի մարդու,անասունի ուղեղը սպիտակ ա,որ եփում ես հետո էլ կիլոգրամի գինը շուկայում քանի գնում թանկանում ա..չէ մարդու ուղեղ ա ձեռքս դանդաղ սահեցնում եմ ներս տաք է ու փափուկ ,խելագարություն է. որձկացի հետ քաշվեցի մատներիս արանքում, եղունգներիս տակ մնացին մի քանի գնդիկներ արյունոտ մսից..ելք չկա ներս եմ խցկվում