
Իմ ամոթանքը, իմ պարտությունը, իմ խավարը, իմ թշվառությունը, իմ վախը, իմ թուլամորթությունը, իմ անկամությունը, իմ տանուլ տված պատերազմը, իմ ողորմելիությունը, իմ սկսկոցը, իմ թուլությունը, իմ հուսահատությունը, իմ մաղձը, իմ նախանձը, իմ կորուստները, իմ ցանկասիրությունը, իմ սուտը, իմ կեղծիքը, իմ էժանությունը, իմ պարտությունը, իմ անկումը, իմ սողալը, իմ խաբած սերերը, իմ խաղացած դերերը, իմ վրայի կեխտը, իմ ներսի աղբը, իմ գլխի չարդարացված քաոսը, իմ համակերպված հեզությունը, իմ թաքցրած լույսը, իմ անիրականությունը ու իմ իրականությունը, իմ մթությունը, իմ մեղկությունը, իմ ստորաքարշ պնակալեզությունը, իմ դավաճանությունը, իմ փախուստը, իմ ծնկի իջնելը,իմ կասկածը, իմ անհաստատակամությունը, իմ սահմանները ՋՆՋԻՐ...ՄԱՔՐԻՐ...
Ցավը սրտում մարդ չի ապրում,
ReplyDeleteՆա տանջվում է, մաքառում,
Փնտրում-գտնում, նորից կորցնում,
Ցավը բուժել նա չի փորձում…
ցավերը որպես կանոն բուժովի չեն ))
ReplyDeletehttp://taars.wordpress.com/2012/09/21/%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF/
Deleteդուք ֆեյսբուքում կաք??
Deleteայո :)
Delete