Ուշքի եկա քիթս սղոցող գարշահոտից:Շուրջս խավար է,բայց ես երևում եմ,նայում եմ վերև էստեղ էլ բան չկա:Սև է:Հա հաստատ արկղի մեջ եմ, դրանք փակել են ինձ երևի,էստեղից պետքա դուրս գալ .ինձ դես ու դեն եմ նետում ..ոտքս սողաց ինչ-որ լպրծուն բանի վրա,արյուն էր.հայտնվեցի գետնին,մեջքս եմ վնասել,ցավում ա:Շրջվեցի ու. կաղամբի նման ա,բայց էսքան մեծ չափսերի չի լինում հետո գույնն էլ էն չի կամ որտեղից ա էս գարշահոտը,
-էրեխեք ասեք չեմ պատժի,ասեք ով ա արել
Ճչում է սպիտակ խալաթով ձախ աչքը նյարդային կծկումների պատճառով անընդհատ թարթող դաստիարակը:

Քիթս փակեցի ձեռքով ,հոտը սողալով մարմնովս, կուլ տալով օծանելիքիս հոտը ծորաց ներսս..սա ուղեղի ա նման..երևի մարդու,անասունի ուղեղը սպիտակ ա,որ եփում ես հետո էլ կիլոգրամի գինը շուկայում քանի գնում թանկանում ա..չէ մարդու ուղեղ ա ձեռքս դանդաղ սահեցնում եմ ներս տաք է ու փափուկ ,խելագարություն է. որձկացի հետ քաշվեցի մատներիս արանքում, եղունգներիս տակ մնացին մի քանի գնդիկներ արյունոտ մսից..ելք չկա ներս եմ խցկվում: