Երբ չես ճանաչել քեզ դու երկրորդ սորտի անտաղանդ դերասանի նման քո իսկ կյանքում տանում ես հենց քո իսկ դերը, անելով էն ինչ իրականում դու չէիր անի եթե չխաղաիր, ու անկեղծ ասած
քեզնից գարշելի դերասան է դուրս գալիս:
Իսկ նրանք ովքեր օժտված են երևակայությամբ, և ընդհանրապես որոշում են, ու իրավունք են վերապահում իրենց պլանավորել իրենց կյանքը, սցենար գրել հարաբերությունների ու իրենց դերի համար, և ինչպես էժանագին ու սպառված թատրոններում, որտեղ ռեժիսյոռը և սցենարիստ է և դերասան և մտքի հեղինակ և պահարանապետ, ստացվում է սուտ ներկայացում ու ես չեմ հավատում... Ես չեմ հա-վա-տում:
- երբ դժբախտ ես ու դա քեզ դուր է գալիս
Մարդկանց դուր գալիս լինել դժբախտ, դա կարծես բերում է նրանց ամեն ինչի կենտրոն, դժբախտ մարդը ֆիքսված է միայն և միայն իր վրա և սիրում է ու ծարավ է ուրիշների թեկուզ խղճացող հայացքներին: Մարդիկ սիրում են իրենք իրենց խղճալ: Ու սիրում են պատմել ու խոսել իրենց դժբախտության մասին: Մարդիկ այնքան նման են ու թերևս այս իմ համոզմունքն է ինձ հանդգնություն տալիս այսպես գրել վերագրելով խեսքերս ԲՈԼՈՐԻՆ: բոլորից մեկը լինելու մեջ վատ բան չկա, միևնույնն է մարդիկ իրար այնքան նման են ու իրար նման միշտ մտածում են, որ իրենք տարբեր են: Ես էլ եմ այդպես մտածում:
- երբ համակերպված ես: Միշտ համակերպված ես :
Люди живучие твари
և սա միայն այն պատճառով , որ ցանկացած բանի կարող են դիմանալ ու համակերպվել, ցանկացած բանի կարող են ընտելանալ՝ և երջանկության և նվաստացման և մահվան և սիրուն և մարդակերությանը ( բառիս ուղիղ իմաստով) :
Աշխարհը երկու հավասար մասի ՝լավի ու վատի բաժանելը դա ամենածիծաղելի իմաստությունն է, բայց միևնույնն է ես հուսով եմ, որ մի օր կհասկանամ համակերպվելը լավ է թե վատ:
Երբ փոքր էի ՛՛օժառ՛՛ բառը, որը սովորական բառ է կրկնում էի այնքան անգամ մինչև ականջիս անսովոր կթվա, 1425-րդ անգամից հետո այն հնչում էր բավականին անիմաստ, անսովոր ու զարմանալի: Հիմա ես պատրաստվում եմ դա նորից անել, փորձել թեկուզ արհեստականորեն, բայց զարմանալ ամենինչի վրա, դա իրականում այքան կարևոր է, դա օբյեկտիվ հայացք է իրերին: Զարմանքը դա, իրերի մեջ հրաշքի տարրը տեսնելու ունակությունն է:
Արթնանում ես , կամ երևի քնում ես, կամ երևի արթնանում...