Pages

Total Pageviews

Showing posts with label ֆոբիա. Show all posts
Showing posts with label ֆոբիա. Show all posts

Thursday, October 17, 2013

Ասք որդին ուղեղի

Տուկ տուկ.. թխկ թխկ.. դմթ-դմփ..հա ամեն մեկիդ գանգատւփը տարբեր ձայն ա հանում, բայց մեկա ներսում ոչմեկ չկա, բացող էլ չկա, ուղե՞ղ , էտ ի՞նչ ա.... ուղեղը հույժ կարևոր գործով զբաղված է խժռվելով: Մեծ ճաշկերույթ մեծ գլուխների փոքր գանգատուփների ներսում: Ֆրականերով, երեկոյան զգեստներով, ճոռոմաճոխ պճնանքներով զուգված ոտավոր որդերը ամեն օր հատուկ ժամերին, համենում են երեկույթի, դրանք ձեր նման չեն ուշանալ չունեն: Իրենց պայծառափայլություն Տեր և տիկին որդերը մաքուր ոտիկները խցկում են ուղեղիդ մոխրագույնի մեջ  ու սկսվում է համընդհանուր լափոցին: Կերեք, կերեք, բոլորին էլ կհերիքի.. սա կոմպլիմենտ արեցի Ձեզ, զգացի՞ք.. չէ՞, ափսոս... բայց դուք դրանց միայն ուղեղ հրամցնելով չի, որ պատվել եք, տիտղոսներ ու անուններ եք շնորհել... դիմավորեք Տեր և Տիկին   կլաուստրաֆոբիա, ագորաֆոբիա, Ապիֆոբիա Ակուստիկոֆոբիա Միզոֆոբիա Դիսմորֆոֆոբիա Վերմինոֆոբիա, Աէրոֆոբիա, Հեկսակոսիոյհեկսեկոնտահեկսաֆոբիա  - վախ 666 թվից.. և այլոք..

Բայց դու հո գիտես, որ սա կռիվ ա կամ դու կխեղդես դրանց գանգատուփիդ ջրերում կամ էլ դրանք քեզ կուտեն մինչև վերջ.. դու լավ էլ գիտես, որ պետք ա պայքարես: 5 տարեկանում էլ գիտեիր, բայց էտ չէր խանգարում քեզ նախընտրել թաց անկողինը քան էս երկու քայլը մինչև գարշոկը  ու հետ: Նրանք ամենուր են, մահճակալիդ տակ, աստիճաններիդ տակ, դռան հետևում, գարշոկի մեջ ու վրա ու կողքերը ու տակը
Վայ ամաչեց..իզուր դու հպարտանալու տեղ ունեսու գիտես ինչի՞ ..գիտե՞ս, որովհետև քո առաջին ու քո միակ ու քո վեջին հաղթանակը եղել է հենց էտ 5 տարեկանում, երբ դու հաղթահարեցիր, վերջը էտ երկու մետրը ու շուտ մտար` հետ վերմակի տակը ու երջանիկ էիր, որ քեզ.. ճամփին չկերան ծափահարություններ հերոսինդե դե.. չեմ տեսնում ձեր ձեռքերը.. բա իհարկե չեմ տեսնում դրանք քրտնած ափերով գրկել են հենց քեզզսպելու դողըիսկ դուք գիտեք, դողը ինչից ա.. գլխի չնկա՞ք.. հա բայց օրենքով դուք պետքա խելոք լինեիք..հա ճիշտա  ՕՐԵՆՔՈՎ.. դե մի խոսքով , վերևում փարթի անող պատվարժան որդերի հասարակությունը ցկցկում ա ու դրանից գլուխը ցնցվում ա, ու մարմինը ցկցկում ա ..էէէէ՝ ցնցվում ա .. այո ամեն ինչ ավելի պարզ է քան դու կարող ես մտածել.. կարող ես մտածել 

Thursday, August 22, 2013

Հումանիզմը ֆոբիաների ձեռը մեռել ա..

Մարդիկ վախենում են փող չունենալուց, ու փող ունենալուց, վախենում են, որ  հիմար կթվան, վախենում են դժբախտ լինել ու հետևաբար վախենում են երջանիկ լինելուց, մահից ու կյանքը ապրելուց, ու բոլոր ժամանակների ամենասարսափելի վախը` մարդը վախենում է  իր նմանից, Homo homini lupus , ու էտ պատճառով ամեն տեղ սահմաններ են, փշալարեր պարիսպներ պատեր, ներսից մեխած դռներ , իսկ մեխած դռների հետևում` պարադոքս-աթոռին նստած, հրացանը գրկած մարդիկ մեկա վախենում են արդեն` մենակությունից, սեփական մտքերից ու երևակայությունից, սեփական եսից, հայելու արտացոլանքից, հարևանների ձայներից ու իր իսկ ստվերից:
Ու էս ամենը պարարտ հող է հանդիսանում  միջազգային, միջքաղաքային, միջպոդեզդային միջբնակարանային հանիբալիզմի աճը խթանող գործիքների առաջացման համար:
Հումանիզմ էլ չկա, այն մեռել է, ու էս գարշահոտն էլ դրա լեշից է գալիս ոչ թե մեր քաղաքից: Գրանցեք` մի հատ մեծ շքեղ ծաղկեպսակ, շատ մեծ , լայն սև ժապավեն, ոսկե տառեր և ուղերձը` հումանիզմի վաղաժամ մահվան կապակցությամբ իրեն սպանող ու իր սիրելի մարդկութունից.. այո .. այսպես առանց ավելորդ պաթոսի..,որտեղ պաթոս այնտեղ կործանում:
Փորձեք տեսնել թե որտեղ է թաղված ձեր վախերի գլուխը, ու ամեն ինչ կլուծվի.. դե լուծվել շատ վեհ է ասված,համենայն դեպս պարզ կդառնա շատ բան:
20րդ դարի սկիզբ… ախոռի ծծմբային աթարահոտը ղդիկ էր տալիս նույն այդ ճակատագրական ախոռի ճեղքերից ներս թափանցած արևի հետաքրքրասեր շողերի քիմքը: Երեխայի նորափթիթ վավաշոտ հայացքը ու հանրահայտ ձիու մերկությունը բախվեցին իրար:  Օդում` լարված երակաների պես, քարացած լռությունը, աննամուսաբար խախտում էր միայն, ճանճերի երթևեկության բզզոցը… Լավ, տեղ չի հասնում ավելի պարզ, ավելի մարսած ասեմ…

Ֆրեյդի ձեռը ընկած հնգամյա Հանսը, ով ձիերից ֆոբիա ուներ, ով ուզում էր, որ մայրը իր նորածին  քրոջը խեղդեր, և ում ոչ մի կերպ հանգիստ չէր տալիս հոր սեռական օրգանի չափսերը և իր ֆանտազիաները, իր ֆոբիաներով հանդերձ բավականին երջանիկ երեխա էր, բայց Ֆրեյդը, որ մեր մեջ ասած վերջին հումանիստներից էր , քրքրեց ու պարզեց էտ գերմանացի լակոտի վախերի պատճառը: Պարզվում է նրա հոգեբանությունը խախտվել էր քանի որ ախոռում տեսել էր Ձիուն իր ողջ հարստությամբ ամբողջովին մերկ առանց ներքնաշորի.. Ասածս ինչ է` գտեք էտ որդերին, պարզեք ձեր վախերի պատճառները, ահագին կխնդաք որ իմանաք համ էլ դուք հո օրենքով խելոք եք դե գոնե օրենքով. հա ու հանուն բոլոր աստվածների էտ ձիերին մի հատ վարտիք հագցրեք…