Pages

Total Pageviews

Thursday, August 22, 2013

Հումանիզմը ֆոբիաների ձեռը մեռել ա..

Մարդիկ վախենում են փող չունենալուց, ու փող ունենալուց, վախենում են, որ  հիմար կթվան, վախենում են դժբախտ լինել ու հետևաբար վախենում են երջանիկ լինելուց, մահից ու կյանքը ապրելուց, ու բոլոր ժամանակների ամենասարսափելի վախը` մարդը վախենում է  իր նմանից, Homo homini lupus , ու էտ պատճառով ամեն տեղ սահմաններ են, փշալարեր պարիսպներ պատեր, ներսից մեխած դռներ , իսկ մեխած դռների հետևում` պարադոքս-աթոռին նստած, հրացանը գրկած մարդիկ մեկա վախենում են արդեն` մենակությունից, սեփական մտքերից ու երևակայությունից, սեփական եսից, հայելու արտացոլանքից, հարևանների ձայներից ու իր իսկ ստվերից:
Ու էս ամենը պարարտ հող է հանդիսանում  միջազգային, միջքաղաքային, միջպոդեզդային միջբնակարանային հանիբալիզմի աճը խթանող գործիքների առաջացման համար:
Հումանիզմ էլ չկա, այն մեռել է, ու էս գարշահոտն էլ դրա լեշից է գալիս ոչ թե մեր քաղաքից: Գրանցեք` մի հատ մեծ շքեղ ծաղկեպսակ, շատ մեծ , լայն սև ժապավեն, ոսկե տառեր և ուղերձը` հումանիզմի վաղաժամ մահվան կապակցությամբ իրեն սպանող ու իր սիրելի մարդկութունից.. այո .. այսպես առանց ավելորդ պաթոսի..,որտեղ պաթոս այնտեղ կործանում:
Փորձեք տեսնել թե որտեղ է թաղված ձեր վախերի գլուխը, ու ամեն ինչ կլուծվի.. դե լուծվել շատ վեհ է ասված,համենայն դեպս պարզ կդառնա շատ բան:
20րդ դարի սկիզբ… ախոռի ծծմբային աթարահոտը ղդիկ էր տալիս նույն այդ ճակատագրական ախոռի ճեղքերից ներս թափանցած արևի հետաքրքրասեր շողերի քիմքը: Երեխայի նորափթիթ վավաշոտ հայացքը ու հանրահայտ ձիու մերկությունը բախվեցին իրար:  Օդում` լարված երակաների պես, քարացած լռությունը, աննամուսաբար խախտում էր միայն, ճանճերի երթևեկության բզզոցը… Լավ, տեղ չի հասնում ավելի պարզ, ավելի մարսած ասեմ…

Ֆրեյդի ձեռը ընկած հնգամյա Հանսը, ով ձիերից ֆոբիա ուներ, ով ուզում էր, որ մայրը իր նորածին  քրոջը խեղդեր, և ում ոչ մի կերպ հանգիստ չէր տալիս հոր սեռական օրգանի չափսերը և իր ֆանտազիաները, իր ֆոբիաներով հանդերձ բավականին երջանիկ երեխա էր, բայց Ֆրեյդը, որ մեր մեջ ասած վերջին հումանիստներից էր , քրքրեց ու պարզեց էտ գերմանացի լակոտի վախերի պատճառը: Պարզվում է նրա հոգեբանությունը խախտվել էր քանի որ ախոռում տեսել էր Ձիուն իր ողջ հարստությամբ ամբողջովին մերկ առանց ներքնաշորի.. Ասածս ինչ է` գտեք էտ որդերին, պարզեք ձեր վախերի պատճառները, ահագին կխնդաք որ իմանաք համ էլ դուք հո օրենքով խելոք եք դե գոնե օրենքով. հա ու հանուն բոլոր աստվածների էտ ձիերին մի հատ վարտիք հագցրեք…

1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete