Pages

Total Pageviews

Sunday, August 4, 2013

Լարախաղաց Կիմ-Մերիանը

-Ուզում եմ ատես ինձ ու լինես ուրիշինը, որ ես քեզ երազեմ...
 -Ուզում եմ կորցնեմ հիշողությունս.. նրա համար, որ չունենամ և ոչ մի երջանիկ հիշողություն, որում չկաս դու..
 -Ուզում եմ կուրանամ ու դառնամ տկարամիտ, որ չնախանձեմ աչքերիս ու երևակայությանս, որոնք ամեն անգամ մերկացնում են քեզ, երբ դու կաս, իսկ դու միշտ կաս..
 - Հիմա էլ տկարամիտ ես, էնքան որ չես հասկանում ամեն անգամ քո խաղերը գնալով վտանգավոր են դառնում, դրանք մեզ գետին են տապալելու ...
 -Ուզում եմ, որ լռես ու լռության մեջ քո դատարկություն լինի, էնպիսին ինչպիսին հոգումդ է արդեն վաղուց...
Վերջին ջարդվող բաժակը շրխկալով խփվեց պատին ու փշրվեց, մեկը ընկավ գետնին, կռվի ձայներ, լաց, երկաթյա թեյնիկը զրնգալով ընկավ ու փականը գլորվեց ողջ սենյակով մեկ էլիպս գծելով: Ամենօրյա այս տարօրիանակ վեճերը որոնք բռնկվում էին նույնքան տարօրիանակ անկեղծություններից, բարակ պատերի պատճառով լսելի ու ատելի էին դարձել արդեն գրեթե բոլոր հարևաններին: Բայց նրանցից և ոչ մեկ միտք չուներ խառնվեր կողքի բնակարանում տեղի ունեցող կռվին:
 Անձի երկվությամբ տառապող լարախաղաց Կիմ-Մերիանին ծանոթ էին բոլորը: Երբ նա դեռ չէր ծնվել, ծնողները որոշեցին անկախ սեռից անվանել երեխային այսպես ` Կիմ-Մերիան, որ ամեն դեպքում սխալված չլինեն: Ասում են թե անունը մեծ նշանակություն ունի մարդու կյանքում ահա և նրա կյանքում էլ ունեցավ իր մեծ նշանակությունը: Մյուս կողմից իհարկե հիվանդությունը ուներ իր դրական կողմերը` հարազատներ և ընկերներ չունենալով հանդերձ նա իրեն երբեք մենակ չէր զգում: Իրեն մենակ չէր զգում, ոչմեկին երբեք չէր կարոտում ու ուժեղ էր,այնպես ինչպես միայն կարող են լինել միայնակ մարդիկ:
Սենյակը, որտեղ ինքը ապրում էր ներսից պատված էր հայելիներով: Տեղ-տեղ ջարդված, տեղ-տեղ ճաքած ու կեխտոտ կեխտոտ, կեխտոտ ինչպես ներսդ, ուր վաղուց չես նայել, ու ուր վաղուց անգամ չեն թքել: Երբ գիշերը վրա էր հասնում, նա սկսում էր ջարդել հայելիները, քանի որ նայում էր մթի մեջ իրեն ու չէր տեսնում, նայում էր ու չէր գտնում: Դու երբևէ փորձել ես հուսով, անկեղծությամբ նայել քեզ ու չճանաչել կամ տեսնել մեկ ուրիշին, իսկ խեղճ Կիմ-Մերիանը ամենօր դա տեսնում էր ու նեղվածությունից ու մսի մեջ խրված հայելու կտորներից լաց էր լինում` բարձր-բարձր, բայց սեփական լացի ձայնը չէր կարողանում լսել, որ հանդարտվեր, սեփական արցունքների այրոցը չէր զգում դեմքին, որ հանդարտվեր, ու ատում էր ինքն իրեն, որ չգիտի լացել:
 -Ավելի լավ է խեղդվես չէ, քան մի կաթիլ արցունք թողնես, դե ուրեմն խեղդվի. խեղդվի,- գոռում էր նա ինքն իրեն ու քնում այնքան հանգիստ որքան իրար գրկած ու տաքությամբ ծածկված սիրահար զույգը: Այո նա իրեն սիրում էր ինչպես ոչ ոքի:
Մութ տգիտության աչքերը սիրում են նայել հաջողակ ու վստահ պարող լարախաղացներին, բայց հայտնի փաստ է՝ առավել շատ սիրում են նայել նրանց անկումները...Ու հերթական անգամ երբ ծափահարող մանր ամբոխը, մնալով հեռու ներքևում, գետնին կպած, հիացական հայացքներով ու գոչյուններով ուղեկցում էր Կիմ -Մերիանի խաղը , նա արեց իր հերթական ՝ բայց վերջինը դարձած թռիչքը: Թռիչք ու կախվեց երկնքում, ձգողության ուժը մի պահ թողեց որ վերջինս կողմնորոշվի ինչ է ուզւոմ ինքը՝ վեր բարձրանալ վերջապես,  թե նետվել ցած դեպի ծափահարությունները: Կարծեմ իրենից մեկը վերև գնաց մյուսը ներքև ձգվեց , հավասարակշռությունը կորցրեց, ընկավ:
Նրանք ովքեր երբեք չեն զրուցում իրենք իրենց հետ կարող են անգամ չկասկածել, որ գուցե դառնային հանճար ու կամ արդեն այդպիսին ծնվել են, դե սովորական բան է, տարեկան կտրվածքով ծնվող հանճարների ու խեղկատակների, սրիկաների թիվը միմյանց հավասարակշռում է ուղղակի վերջիններիս համար լինել այնպիսին ինչպիսին նրանք կան  դժվարություն չի հանդիսանում: Սրիկա ես սրիկա ես ինչ կա որ, ոչ  մի խնդիր: Իսկ ահա առաջինների համար հարկավոր են հատուկ պայմաններ՝ գարշելի կյանք , ծաղրող թշնամիներ, ողբերգական իրավիճակի հավաստիության համար սպանություն, մահ, խոլեռա, էժան սեր մի խոսքով էն ամենը ինչը հատուկ էր այն դասին, որը մենք անփութորեն անվանեցինք սրիկաներ,  տարբերություննը միայն՝ այս ամենին գումարած  անհեթեթ տեսիլքներն ու նշաններն են, որոնք իրենք կորակեն որպես զՁայնն ի վերուստ:

No comments:

Post a Comment