Pages

Total Pageviews

Tuesday, August 7, 2012

Քո վերջին սխալը

       Ոմն անհատը, որի անունը և անգամ ազգային պատկանելությունը իմանալու հարկ չկա,նույնքան նիհար էր ու թուլակազմ ինչպես ամռանը դեռ գարունից մնացած դեղնած խոտը: Եվ չնայած այս հանգամանքին նա կարողացել էր կտրել երկար ճանապարհ ու հասնել    մի ինչ-որ ձորի , որը տեղակայված էր մի ինչ-որ հեռավոր գյուղում: Եվ քանի որ նա մենակության մեջ խորհել ու հասարակական ախտերից բուժվել կամեցողներից չէր ու ոչ էլ կարոտած հայրենադարձ կամ մազոխիստական հակումներ ունեցող տուրիստ ՝ նա այստեղ եկել էր բնականաբար  ինքնասպան լինելու համար, որի պատճառները իմանալու անհրաժեշտություն ևս չկա, կարևորը այն է, որ նա չգիտես մահվան վախից թե Աստծուց ներում աղերսելու պատրվակով ոտքը մի պահ կախ գցեց և գործեց իր հերթական բայց վերջին սխալը (վերջին քանի որ , հիշեցնում եմ, նա եկել էր ինքնասպան լինելու նպատակով ):
      Հնչեց ճակատագրական ՛՛չխկոցը՛՛-բութ մատի և միջնամատի արագ շփումից առաջացած չխկոցը:  Իտալական թանկարժեք կոստյումով զարդարված պարոնը զարդարեց փոշոտ ձորեզրը, ու մի ակնթարթում փոշու ամպը ցրվեց մերկացնելով  դժգույն ամբոխը, որ մինչև ոսկորները գույնզգույնվել էր այս գեղեցիկ առիթի համար լրացնելով Պարոնի կոստյումի փայլը:
      Դիմահարդարը  այծեմի հմուտ թռիչքներով հասավ դեպի մեր մահվան բերանին կանգնած սուբյեկտը, և վարժ շարժումներով դիմափոշու շերտով պատեց նրա ոսկրոտ դեմքը, վարսահարդարը խլեց վերջինիս երկարավուն գլուխը և
վարկյաններ անց նրա կեխտոտ մազերը արդեն փայլում էին թրաշուշանի էքստրակտով ժելեի չափաբաժնի չարաշահումից: Եվ այսպես վերջին շտրիխ՝ կարմիր փողկապ , շարֆի ոլորաններում քմծիծաղող ոճաբանի կողմից, փողկապը ի դեպ իսկն սազում էր նրա , օրեր չքնելու ու քամվելու պատճառով կարմրած , նախկինում կանաչ աչքերին:
Պարոնը իր քարի պես անզգացմունք ու անբարբառ հայացքը բարձրացրեց թանկարժեք ժամացույցից և ձեռքում խեղտելով բարձրախոսը սկսեց գոռալ.

 -սիրելիներս ողջույն և ահա մեր հերթական հերոսը պատրաստ է գործել իր կյանքի ամենասարսափելի, դատապարտելի և հի-ա-նա-լի քայլը: Քայլ դեպի անդունդ, ի՞նչ էք դուք զգում, ի՞նչպես սա սկսվեց և ո՞րն էր պատճառը, դուք դավաճանվել ե՞ք, Ձեզ թողել է հայրը , դուք հալածվում ե՞ք քանի որ համասեռամոլ եք պատմե՛ք, պատմե՛ք մենք ձեզ կօգնենք,  հասարակությունը ձեր կողքին է , խնդրեմ:
 Բառերի տարափից գնդակոծված և առաջվա պես ոչինչ չհասկացող հերոսը կարողացավ արտաբերել միայն.
-ես ... ես..
- պատմեք , դուք բռնացրեցիք նրանց ձեր խոհանոցի սեղանի՞ն..այո՞.. ի՞նչ էիք դուք զգում...
_ի՞նչ... չէ
- դուք խոշտանգումների եք ենթարկել սեփական շանը և այժմ զղջում ե՞ք
-ես շուն չունեմ.. ես այստեղ եմ  որովհետև..
- իսկ մեր հովանավորն է կենդանիների պաշտպանության նորարար կենտրոնը: Հսկում ենք Ձեր շանը, լցնում եք մեր գրպանը: Ի՞նչ էր նրա անունը:
- ու՞մ
-ձեր շան: Ի՞նչ կատարվեց ձեր ներսում այդ պահին: Ի՞նչը դրդեց Ձեզ գնալ ինքնասպանության, ինչու հենց այստեղ:
- չգիտեմ ինչը , իսկապես չգիտեմ... հիմարություն է , դուք ինձ փրկեցիք..ուշքի բերեցիք
-ի՞նչ: STOP  :  Անջատեք լույսերը..էս մեկն էլ..
օպերատոր-սա չի լինի արևն ա...
 Կոստյումի փայլը չնայած կարող էր գործել հրաշքներ  , բայց նյարդերից կծկվող ձախ աչքը ոչ մի լավ բան չէր գուշակում:  Իր եղեգնի պես երերացող բայց ուղղության մեջ հստակ, ոտքերը տարան նրան մեր սուբյեկտի մոտ: Մի քանի վստահ ու հրամայական խոսք մի քանի շողոքորթ ժպիտ , թղտադրամներ հնամաշ տաբատի գրպանում և...
-Սա ուղիղ եթեր է րոպեներ անց մենք կիմանանք թե ինչ եղավ մեր տարաբախտ հերոսի հետ, նրա ճակատագիրը Ձեր ձեռքերում է, ուղարկեք կարճ հաղորդագրություն մեր համարին և որոշեք կնետվի, նա թե ոչ...
Բթամիտ ամբոխը միատարր ու դժգույն ժպտում էր ու սեղմում...
Իսկ ոմն անհատը, անդունդի եզրից չհեռանալով սպասում էր ՝ու ծխում, իրեն անսովոր ու թանկ ծխախոտի ծուխից աչքերը կկոցելով ու մտածելով, որ պետք է ամեն ինչ անել, որ սա լինի իր վերջին սխալը...
Ու հնչեց ճակատագրական, ՀԵՐԹԱԿԱՆ չխկոցը...

   


  


2 comments: