Pages

Total Pageviews

Tuesday, June 19, 2012

Մաս երկրորդ : Վաղը:

     Չորս տարեկան Մարիամիկը փորձում է բռնել, մոմի դողացող լույսի հետևանքով առաջացած իր իսկ ստվերը, նա երբեք էլ չի բռնի, բայց նա դեռ չգիտի դրա մասին ու հիմա հոգնած քնում է, խոստանալով ինքն իրեն, որ կբռնի ստվերը վաղը:
Իսկ մինչ այդ , նույն այդ հոսանքազրկված շենքի բակում անհայտ ցեղից ծնված անանուն շունը վազում է իր իսկ պոչի հետևից ու արդեն պտտվում է քսանութերորդ պտույտը, բայց աղբանոցային դժվար կյանքից ձանձրացած, երկարաոտ կատուն շեղում է նրան, ու նա նետվում է կատվի հետևից, խոստանալով ինքն իրեն, որ կբռնի իր պոչը վաղը, չկռահելով, որ իր պոչը չափազանց կարճ է, և վազելով հասնում է կողքի բակ, որտեղ կարմիր վարդեր են ծաղկում ու ես ժպտերես նայում եմ նրանց, նկատելով իմ հայացքը նրանք չեն բացվում թանկացնելով իրենց և պատճառաբանելով , թե հիմա երեկո է ու արև չկա, ինչպիսի հիմարություն, ինձ համար կարելի էր անել բացառություն և բացվել առանց արևի, ես ընդհանրապես անտարբեր եմ ծաղիկներին , իսկ իրանց սիրեցի: Որոշում եմ գալ վաղը, ու մտքովս էլ չի անցնում, որ վաղը ես նրանց կմոռանամ:
    Բայց սիրահարներ Արամը ու Անահիտը չեն ցանկանում դեռ տուն գնալ, այլ սիրահարների այգու փոքրիկ լճակի մեջ փորձում են շոյել մեկը մյուսի պատկերը , բայց ջրին դիպչելուն պես պատկերները անհետանում են: Նրանք երբեք էլ չեն կարողանա շոյել իրենց արտացոլանքները ու չնայած նրանք դա լավ գիտեն որոշում են գալ վաղը ու նորից փորձել:
    Մենք բոլորս էլ սպասում էինք վաղվան, միշտ ենք սպասում վաղվան դնելով դրա մեջ այն ամենը ինչ չունենք այսօր:
   Իսկ այդ վաղը հմտորեն փախչում է մեզանից, ամեն անգամ փոխվելով այսօրվա: 

5 comments:

  1. "Ամեն անգամ փոխվելով ասյօրվա"... Այսինքն վաղը դա այսօրն է ինչ որ տեղ? Այսինքն այսօրը դա վաղն է ինչ որ տեղ: Այսինքն կյանքը իրականում դա մի ամբողջություն է փոոոոքրիկ ակնթարթներից բաղկացած... մանրուքներից բաղկացած... Եվ յուրաքանչյուր այդ ակնթարթը(մանրուքը), դա և ներկան է և` միևնույն ժամանակ, ապագայի մի մասը... Կյանք: Մեկ բառ, որը կարող է բնութագրել այս ամենը: Կյանք: Ապրում ենք այսօր, վաղվա համար, ստեղծելով ԿՅԱՆՔ: Ունենալով կյանքում ԻՄԱՍՏ... Ճիշտ չենք? :)

    ReplyDelete
  2. մարդիկ ապրում են անկախ ամեն ինչից, ուղղակի չլինելու վախից ու ոմանք չունեն իմաստ, բայց ունեն միևնույնն է ապագա: Ու հետո ով ա որոշում մարդու իմաստը՝ ինքը: Ուրեմն նա կարա անել էն ինչ տենց հաճախ ա անում, կարա սխալվի.. ու ամենավատը էն ա , որ կարա հասկանա, որ սխալվել ա... ու անկախ ամեն ինչից դուք միշտ ճիշտ եք (եթե դա քեզ հաճելի ա)

    ReplyDelete
  3. Երբ որ կա "Մենք" դա ինձ անսահման հաճելի է...

    ReplyDelete
  4. Հմմմմ...արդիական է: Զարթնում ես , պլանավորում ես վաղվա օրը, ու չգիտես վաղը որտեղ կհայտնվես , ողջ կլինես ընդհանւրապես ..... դա էլ նրանից է, որ չենք ընկալում ժամանակը...maybe
    Ապրես Արմին

    ReplyDelete