Pages

Total Pageviews

Friday, June 8, 2012

Օգտվելով առիթից ցանկանում եմ ողջունել...

Օգտվելով առիթից ցանկանում եմ ողջունել մարդկանց, ովքեր.....
 Մարդկանց, ովքեր զղջում են- որովհետև դա նշանակում է լինել պարպված:
...ովքեր ամաչում են - դա նշանակում է լինել ապակու մի կողմում:
...ովքեր չեն ամաչում- որովհետև գուցե նրանք վախենում են:
Մարդկանց, ովքեր էնքան շատ են վախենում սիրել՚՚....
մարդկանց, ովքեր փնտրում են ու մարդկանց ովքեր սպասում են, -որովհետև դա նշանակում է լինել միայնակ:
Մարդկանց, ովքեր սիրում են իրար, բայց միայնակ են սիրում , և մարդկանց, ովքեր չեն սիրում` բայց բոլորով- որովհետև դա նշանակում է չսովորել սիրվել:
Մարդկանց, ովքեր սովորում են բնությունը- որովհետև դա նշանակում է սիրել ամառը, անձրևոտ երեկոների համար:
Մարդկանց, ովքեր ուղղակի հավաքում են մանր կանաչ գնդիկներ փողոցից, և մարդկանց, ովքեր ունեն հետ գնալու ճանապարհ- բայց դա կոչվում է թուլություն:
Ցանկանում եմ ողջունել մարդկանց, ովքեր ատում են ու սարսափելի նախանձում, որովհետև դա կոչվում է անելանելիություն:
Մարդկանց, ովքեր չեն մոռանում, ովքեր էլի են ուզում կամ ուղղակի դեռ ուզում են-որովհետև նրանք չեն մոռացել երազել:
Մարդկանց, ովքեր երազելուց չարացել են ու չարանալուց, էլ չեն երազել ու մոռացել են :
..ովքեր որոշել են, ովքեր մտածում են, մարդկանց, ովքեր դատարկվել են դրա համար հիասթափվել են դրա համար լցվել են , դրա համար մտածել են ու հոգնել, դրա համար պարպվել են- որովհետև դա կոչվում է վազել ինքդ քո հետևից:
 Ցանկանում եմ ողջունել մարդկանց, ովքեր խեղդվում են նեղվածությունից, որ քորում է կոկորդը -որովյետև դա նշանակում է, որ նրանք ուղղակի չգիտեն..
Մարդկանց, ովքեր հավասարել են իրենց ու  իրենց աշխարհը-որովհետև դա կնշանակեր լինել երջանիկ:

Օգտվելով առիթից, ցանկանում եմ մաղթել այն ամենը ինչ կախված չէ իրենցից:

7 comments:

  1. Խոր լռություն մթան քովին,
    Մի կում օդ խամրած վարդին,
    ՈՒ լռություն․ տկ տկ տկ․․․

    Մի կում արև մեռած կրքին,
    Մի կում բարև խուլ ամպերին․
    տկ տկ տկ․․․

    Խոր լռություն խամրած ջահին,
    Խուլ հառաչանք չորս պատերին,
    ՈՒ լռություն, ծով լռություն․․․
    տկ տկ տկ․․․

    Անշունչ մտքեր դաջված, այրվող քարին,
    Ազատ հոգի մերկ բառերին,
    Սառցե կրակ լուռ խավարին․
    տկ տկ տկ․․․

    Անկեղծ ժպիտ կեղծ դիմակին,
    Շնչող բարև անշունչ դարին,
    Լուռ խոսքեր կյանքի բեմին,
    տկ տկ տկ ․․․

    Մոխիր դարձած շնչող մտքեր,
    Կեղծիք ծնող ոսկե բառեր,
    Ազատ հոգի՝ մարմնում փակված,
    Այրվող մարմին՝ կյանքով շղթայված․․․

    Գիշեր անքուն լուռ երազում,
    Լույսի սպասող վարկյան անվերջ․․․
    Կրկին բարև իմ սառնություն
    Կրկին բարև կեղծ լռություն․․․
    տկ տկ տկ ․․

    ReplyDelete
  2. ինձ դուր եկավ.. իսկ ինչի հենց էս փոստի տակ :)

    ReplyDelete
    Replies
    1. Կարդալիս նմանատիպ էմոցիաներ առաջացան, իսկ ինչու չգիտեմ... ուղակի հիշեցի սա :) ու գրեցի :) ուրախ եմ որ դուր է եկել :), իսկ ձեր ստեղծագործություններն ինձ շատ են դուր գալիս ճիշտ է դեռևս չեմ հասցրել բոլորը կարդալ, բայց անպայման կարդալու եմ :) : Հույսով եմ մինչ այդ նոր ստեղծագործություններ էլ կհայտնվեն :)

      Delete
  3. անկեղծ ես կիսում եմ Ձեր էտ լուսավոր հույսը)))))

    ReplyDelete
    Replies
    1. Ես կարդացի մինչև վերջ, իսկ նորություն դեռ չկա... :(



      Կույր պառավը որդի ուներ,
      Նա էլ իր հերթին հոբի ուներ,
      Շունն էլ դռանը անվերջ հաչում էր,
      Կյանքն էլ դոփելով անցնում էր:

      Պառավը մթին խոր քնում էր,
      Լույսի տեսնելիս արթնանում էր,
      Աչքն փակում էր մութ խավարով,
      Հետո բացում նույն սպասումով:

      Որդին մռայլ մտքեր ուներ,
      Կյանքը նրան հոբի էր,
      Կացինը կողքին խմում էր,
      Գլխին դատարկ թխկացնում էր:

      Շունը արդեն շատ ծեր էր,
      Մարդ տեսնելիս հաչում էր,
      Մարդ չտեսնելիս թախծում էր,
      Ամեն դեպքում հաչում էր:

      Մուկն էլ տանը հոգնում էր,
      Հաց չէր ուտում, գժվել էր,
      Մի անկյունում քթքթում
      Մռայլ տունն էր հայհոյում:

      Պառավը հանկարծ վեր թռավ,
      «Լույսը տեսա» ու ցնծաց,
      Հոգոց հանեց ու ընկավ,
      Կյանքից գնաց հեռացավ:

      Որդին հարբաց վեր թռավ,
      Վախից կացինը պինդ բռնեց,
      Մոռանալով գլխին խփեց,
      Գլուխն Ճեղքեց, երկու կես արեց:

      Շունն էլ ոռնաց վերջին անգամ
      Ու խռխռաց բադի նման,
      Կապը վզի մեղմ թուլացավ,
      Նա էլ անմիտ լուռ հեռացավ:

      Մուկն էլ խելառ երազ տեսավ,
      Վազեց եկող կատվին առաջ,
      Մեծ հաճույքով բերանը մտավ,
      Ու ողնաշարն կամաց ճռաց:

      Տունն էլ մռայլ չդիմացավ,
      Այն փուլ եկավ հանգստացավ,
      Տեղն էլ բուսնեց մի մեծ բարդի,
      Վրան գրված «Վե՛րջ, հանգստացի՛»:

      Delete
  4. էհ.. ես նույնքան հիաստափված եմ ինձնից :ՃՃՃ забавно!!! խառը պատմւթյունդ

    ReplyDelete
    Replies
    1. Իմ պատմությունը չի забавны, ուղակի կյանքն ա այդպիսին ;), իսկ ես ի տարբերություն ձեզ չեմ հիասթափվել այլ համբերատար կսպասեմ ձեր հետաքրքիր ձևով արտահայտած հետաքրքիր մտքերին :)))))

      ևս մեկ զվարճալի պատմություն ;)

      Անտառապահը դուռը բացեց.
      Քար լռությամբ տունը վառեց,
      Ծառը կտրեց վրան նստեց,
      Ուրախ, ուրախ քրտինքը սրբեց:

      Ճյուղը կտրեց հենակ սարքեց,
      Կեղևը մաքրեց նուրբ շոյեց,
      Թուրը հանեց ու հառաչեց,
      Անզուսպ խնդաց ու հայհոյեց:

      Ծառը կտրատեց պատը շարեց,
      Մութը եկավ օրը փակեց,
      Ծառը ցավից լուռ արտասվեց,
      Պատը կրկին ջրով պատվեց…

      Լույսը բացվեց ջերմ կարոտից,
      Արևն ելավ մութ խավարից,
      Դուռը ճռաց լուռ թախիծից,
      Տունը այրվեց նույն պատրանքից:

      Օրը անցավ լուռ նույնությամբ,
      Մութը եկավ կրկին փակեց…
      Արջը սարից վրա տվեց,
      Ծառի լացից դուռը ջարդեց…

      Delete