Pages

Total Pageviews

Monday, June 18, 2012

Մաս առաջին, դուբլ 2

       Ես էս ժամերին համարյա թե երբեք չեմ գրում , մտածում եմ, որ վաղ առավոտյան պետք է գրել դրա համար ինձ մոտ ամեն ինչ մտածված է ու կոկիկ, ու ես հազվադեպ եմ գրում առաջին դեմքով, ու դերանուններն էլ մեծատառով երբեք չեմ գրում. քավ լիցի:
   էս մի քանի օրը  կփորձեմ, սենց բաներ անել բլոգումս դավաճանելով իմ ամենակարևոր բլոկնոտին, որտեղ ես գրում եմ տարին մեկ կամ ավելի ուշ-ուշ: Մի օր ես կարդացի այն ուրիշի համար ու ահավոր էր, երբեք այլևս չեմ անի դա, իսկ էտ ուրիշն էլ հո հենց ընենց մարդ չեր: Մարդիկ մի գրեք ձեր հոգին ու առավել ևս մի տվեք , որ այն կարդան: Դրա համար ես ունեմ միայն ինձ հասկանալի կոդերը, որը ժամանակի ընթացքում մոռանում եմ, ու հիմար բան է ստացվում: Ես անտարբեր եմ հիշողությունների նկատմամբ և դա համարում եմ առավելություն, ես հաճախ եմ հիշում դեպքեր, բայց չեմ կարողանում վերհիշելիս զգալ գոնե ինչ-որ նմանատիպ զգացում ինչպիսին այդ դեպքի ժամանակ: Չեմ տխրում տխուր բաները հիշելիս ու ոչ էլ հուզվում եմ երջանիկ պահերը հիշելիս: Ու ես հազվադեպ եմ լինում անկեղծ, չնայած մյուս կողմից ես չեմ կարող հիշել գեթ մեկ դեպք երբ ես ստել եմ , անկեղծ լինելու տեղը ստել:
           Լավ մի քիչ կխոսենք այսօր, ուղղակի թե ինչպիսին եմ ես ու մի քիչ էլ հշողություններից և եթե հավես լինի մի քիչ էլ ձևերից , ու հետո կիջնեմ ու կփորձեմ մի քիչ զբոսնել հիմա դա ինձ օգտակար է ասում են, չնայած, որ քայլելը ավելի է դժվարացել :
 Ես անընդհատ հիշում եմ պարկետի հոտը.  հարազատ է: Ծամոնի նման ձգվող օրերը ու մենակությունը. սա էլ է շատ հարազատ: Սովորական: Մարդիկ մի օր միևնույնն է փախնում են դեպի իրենց սովորականը, դեպի այնտեղ ուր էմոցիաները հավասար են 0-ի : Անվանենք սա ելման կետ ... մտքերս գուցե կիսատ թվան, բայց դրանք այդպես էլ կան ավելի լավ է պատկերացնենք ահա այսպիսի դեպք՝. սուբյեկտը ունի այսինչ գումարը, և կարող է գնել այսինչ քանակությամբ այնինչ-ներից, որոնք թերևս նենց ոչինչ կբավարարեն իրեն, կամ էլ էտ եղած գումարը բռնի ու տա մենակ մի բանի, որը մեկ ֆունկցիա ունի, չնայած, որ իդելական է իր ամպլուայի մեջ: Եվ ուշադրություն հարց՝ որն է ճիշտ: Չգիտեմ, ու ասում եմ չէ, չեմ սիրում էս ժամերին գրել :
      Մինչ մյուս գրառումը, որը չի ուշանա : Եվ անվանենք այս շարքը պաֆսնի անվամբ՝ ՙ՛Ինքնաճանաչման ուլունքաշար՛՛
ինչու ուլունքաշար և ոչ թե օրինակ ՝ ուղի կամ սանդուղք, կամ լաբիրինթ, դե նախ այս բառը ինձ զավեշտալի է թվում և հետո , որովհետև դեռ ոչ մի մարդ չի հասել բացահայտման կամ երջանկության նախապես դրա ժամանման օրն իմանալով կամ պլանավորելով:

No comments:

Post a Comment