Pages

Total Pageviews

Saturday, February 11, 2012

3 ֆանտաստիկ միտք փող վաստակելու համար

   Անկախ մեր մասնագիտությունից վստահ եմ` անխտիր բոլորին ծանոթ է էնեգիայի պահապանման օրենքը. էներգիան ոչ մի տեղից չի առաջանում ու ոչ մի տեղ չի կորչում այլ մի ձևից փոխակերպվում է մեկ այլ ձևի: Այս օրենքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն տարածվում է մեզ հայտնի ու մեզ շրջապատող գրեթե ամեն ինչի վրա: Ինչ է էներգիան. այն ուժ է, ինչ է ուժը. այն փող է և հետևաբար էներգիայի պահպանման օրենքը տարածվում է նաև փողի վրա և մեզնից յուրաքանչյուրը պոտենցիալ փողատեր է: Սա իմ թիվ 1 ֆանտաստիկ միտքն է փող վաստակելու ճանապարհին... նու հա մի փոքր նման է էներգաիայի պահպանման օրենքին, բայց խոսքը դրա մասին չէ... Իսկ փողատիրության պարամետրերը բաժանվում են իրենց հերթին երեք խմբի`



1. արտաքին պարամետրեր` գեղեցկություն, բոյ ու բուսաթ, կանաչ աչքեր, նաև խարիզման ենք ներառում այս խմբում
2. Ներքին պարամետրեր` հոգևոր պաշար, մտահորիզոն, կրթվածություն, բարոյական արժեհամակարգ: Մի խոսքով այն ամենն ինչ փրկում է, եթե բնությունը մի լավ հանգստացել է վերոհիշյալ արտաքին պարամետրերը բաշխելիս...
3-րդ խումբը դա ձեռքբերովի պարամետրերն են` մասնագիտական հմտություններ, աշխատասիրություն, սոցիալական դիրք և այլն: Ահա այս խմբի պարամետրերն են մարդիք 95% դեպքերում վաճառում գործատուին ու բախտին, փոխարենը ստանալով ամենավատ արդյունքը և հետո էլ ստացված արդյունքից էլ հանեք ձեռքբերովի պարամետրերի գինը` ուսման վարձ, ժամանակ և այլն:
Պետք է լինել լավ վաճառական և վաճառել այն ինչ ունես, այսպիսով մի տեսակի էներգիան վերափոխել մեկ այլ էներգիայի` ֆինանսական: Բայց ես չունեի ոչինչ, ինչ կարող էի վաճառել և ես որոշեցի վաճառել այն ինչ չունեմ: Հավատացեք՝ չունեի ես շատ բան: Այս ամենը գիտակցելով ես հղացա իմ թիվ 2 ֆանտաստիկ մտքը: Այն է` վաճառել այն ինչ դու չունես, բայց այն ինչը ոչ մեկինն էլ չէ: Նու հա մի քիչ նման է փաստաթղթերով երկնքում աստղերի առք ու վաճառքի մտքին: Պատկերացնում եք n-րդ մոլորակի անպաշտպան ու փոքրիկ կանաչ բնակիչները պարզում են, որ իրենց և իրենց մոլորակի լուսատուն ոմն մի հայ ռոմանտիկ չալաղաջապաշտ նվիրել է իր սիրուհուն, թղթերն էլ ունի: Ինչևէ՝ սա իմ միտքն էր և ինչպես ես նշեցի՝ թվով երկրորդ: 
Պետք էր գտնել մի բան ինչը բացարձակապես բոլորին պետք էր, որը սպառում են ամեն օր, բայց չի պատկանում ոչ մեկին: Ես գտա այդ ապրանքը: Դա երազներն էին: Ես որոշել էի վաճառել մարդկանց իրենց իսկ երազները իրենց իսկ սցենարով և իմ այս փողապաշտական ու անհեռանկարային ու գուցե աբսուրդային ծրագիրը ես հասցրեցի հաջողության իմ` թվով երրորդ ֆանտաստիկ մտքի շնորհիվ: Որը նույնքան պարզ էր ինչքան և մարդկային սերը փողի նկատմամբ, բայց նույնքան ծանր՝ որքան այն գինը, որը մենք վճարում ենք նույն այդ փողին հասնելու համար:
 Իմ թվով 3 ֆանտաստիկ միտքն էր գնալ ընթրիքի ինձ տարիներ շարունակ անհաջող սիրահետող գրքային խլուրդ, հոգեբանության ֆակուլտետում սովորող ''առռռնական'' Արտաշի հետ՝ փոխարենը ստանալով երդվյալ թիմակցի, անվճար աշխատուժի, վարորդի և ամենակարևորը՝ հիպնոզի կատարյալ իմացությամբ գիտնականի` մեկ անձում: Որն էլ կարճ ժամանակում բերեց ինձ բազմաթիվ հաճախորդներ, ճանաչում և փող: 
Մարդիկ վճարում էին մեզ որ ծրագրավորեն իրենց երազները. որ զրկվեն սարսափներից, անքնությունից, իրենց տանջող մտքերից ու երազներից, որոնք վրա էին հասնում, երբ նրանց մոտ արթուն էր զուտ ենթագիտակցությունը: Կազմակերպությունները, հեռուստաալիքները և անգամ քաղաքական ուժերը վճարում էին մեզ, որ ստեղծենք այսպես կոչված ԵՓԳ- Ենթագիտակցական ՓսեվդոԳովազդ: 25-րդ կադրի պես մի բան. մարդը քնում է, արթնանում և որոշում, որ պետք է օրինակի համար խմի այսինչ խմիչքը, քվեարկի այնինչ թեկնածուի օգտին: Մի խոսքով մասսայական մանիպուլյացիա՝ ենթագիտակցական մակարդակի վրա: Այս ամենը իհարկե գաղտնի: Իսկ ես գաղտնի աշխատել գիտեի: Մեծ կազմակերպությունը, որը ես ստեղծել էի, ուներ տասնյակ աշխատակիցներ, որոնք սակայն չգիտեին մեծ հաշվով ոչինչ: Եվ վերջում՝ որպես խորհուրդ, փող ունենալու համար պետք է գնալ ու աշխատել, հարուստ լինելու համար պետք է անել այնպես, որ ուրիշները աշխատեն քո համար: Եվ ամենակարևորը՝ պետք է թանկ գնահատել մտքերը:

2 comments: